Վճարում

Մեր թիմը ջանքեր չի խնայում Ձեզ որակյալ ապրանքներ և ծառայություններ տրամադրելու համար։ Դուք կարող եք ընտրել Ձեզ համար առավել հարմար վճարման տարբերակ։

Ձեր հարմարավետության համար պատվերի դիմաց վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներով.

  1. Կանխիկ՝ պատվերը ստանալիս
  2. idram համակարգի միջոցով։
  3. Առցանց՝ VISA, MASTER և ARCA քարտերով:

Կանխիկ եղանակով վճարումը պետք է կատարել պատվերը ստանալիս: Ձեր պատվերը անհրաժեշտ է բացել մեր աշխատակցի ներկայությամբ, ստուգել դրա համապատասխանությունը կատարված պատվերին, որից հետո  կատարել վճարում: Անհրաժեշտության դեպքում ապրանքագետ-առաքիչը կփորձարկի պատվիրված ապրանքը, ցույց կտա օգտագործման եղանակները (եթե այդ ամենը հնարավոր է առաքման պահին)։

Խնդրում ենք, մինչ առաքչի հեռանալը, համոզվել առաքված ապրանքի համապատասխանությանը կայքում ներկայացված նկարագրության հետ. սուբյեկտիվ պատճառներով պատվերից հրաժարվելու դեպքում կվճարեք միայն առաքման վճարը և կվերադարձնեք ապրանքը: Անվճար առաքման տարբերակով պատվերից հրաժարվելու դեպքում պետք է վճարել առաքման գումարը համաձայն գնացուցակի։

Կանխիկ վճարումները, համաձայն ՀՀ օրենսդրությանը, ընդունվում են միայն ՀՀ դրամով:

Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը։