Տվյալների գաղտնիություն

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԱՐԴՅՈՔ ԻՄ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Կարող եք օգտվել 4cars.am կայքից, առանց անձնական տեղեկություններ տրամադրելու, սակայն եթե ցանկանում եք ստեղծել ձեր էջը` գրանցվել կայքում, կատարել գնումներ կայքից կամ որպես կամավոր միանալ 4cars.am թիմին, ապա պետք է լրացնեք ձեր մասին որոշ ընդհանուր բնույթի անձնական տվյալներ:

ԻՄ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼՈՒ՞ ԵՆ

4cars.am կայքում մուտքագրված ձեր անձնական տվյալները պաշտպանված են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով և ենթակա չեն փոխանցման 3-րդ անձանց, առանց ձեր համաձայնության:

Կայքում լրացված ձեր հաղորդակցման տվյալները (էլ. հասցե, հեռախոսահամար) օգտագործվելու են միայն այն նպատակով, ինչի համար Դուք դրանք տրամադրել եք՝ պատվերի մանրամասներն ճշտելու, ապրանքն առաքելու, և ենթակա չեն փոխանցման երրորդ անձանց՝ առանց Ձեր համաձայնության:

Եթե բացահայտել եք, որ ձեր էջը օգտագործվում է այլ անձի կողմից, անմիջապես փոխեք ձեր ծածկագիրը  և հայտնեք այդ մասին մեզ:

ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ ՓՈՓՈԽԵԼ ԻՄ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Ցանկացած պահի կարող եք շտկել, փոփոխել Ձեր անձնական տվյալները
Ձեր անձնական գրասենյակում:

Եթե մոռացել եք ծածկագիրը որով գրանցվել եք կայքում, ապա սեղմում եք “մոռացե՞լ եք գաղտնաբառը” հղումը, լրացնում եք այն էլ.փոստը, որով գրանցվել եք, որից հետո Ձեր էլ. փոստին նամակ կուղարկվի հղումով, որին պետք է սեղմել՝ գաղտնաբառը փոխելու համար: