Դուք իրավունք ունեք պահանջելու ոչ պատշաճ որակի ապրանքի փոխարինում պատշաճ որակի այլ կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով կամ լիարժեք վերադարձ, եթե Ձեզ առաքված ապրանքը չի համապատասխանում կայքում ներկայացվածին, վնասված է կամ ունի այլ թերություն:
Ոչ պատշաճ որակի ապրանքների վերադարձ և փոխանակում
Դուք առաքչի կողմից առաքված ապրանքը կարող եք տեղում բացել, ստուգել դրա համապատասխանությունը կայքում ներկայացված նկարագրությանը, որակական և քանակական հատկանիշները և այլն, որից հետո կատարել վճարում:
4cars.am-ը չի կրում պատասխանատվություն առաքչի հեռանալուց հետո առաջացած խնդիրների համար, բացառությամբ հնարավոր այն առանձին դեպքերի, երբ ապրանքի թերությունը ֆունկցիոնալ է և հայտնաբերվել է օգտագործման ընթացքում: Տվյալ դեպքում Դուք կարող եք իրականացնել փոխարինում կամ վերադարձ ապրանքի առաքման պահից սկսած 3 օրերի ընթացքում:
Վնասված ապրանքի վերադարձի դեպքում վերադարձվում է պատվերի գումարն ամբողջությամբ`առաքման արժեքը ներառյալ: Փոխարինման դեպքում՝ փոխարինող ապրանքի առաքումն իրականացվում է անվճար:
Պատշաճ որակի ապրանքների վերադարձ և փոխանակում
Վերադարձման ենթական է կայքից ձեռք բերված յուրաքանչյուր ապրանք: Եթե ինչ-որ պատճառով ապրանքը դուր չի եկել Ձեզ, սխալմամբ այլ ապրանք եք պատվիրել կամ նմանատիպ այլ դեպքերում, կարող եք վերադարձնել առաքման պահից սկսած 14 օրերի ընթացքում: Այս դեպքում հաշվի է առնվում միայն ապրանքի արժեքը. առաքումը դիտարկվում է որպես առանձին մատուցված ծառայություն, որի գումարն անպայման գանձվում է:
Վերադարձման ենթական է ապրանքը, որը չի օգտագործվել, փաթեթավորումն անվնաս է, պահպանված են ապրանքատեսքը, սպառողական հատկությունները, կապարակնիքները, ապրանքային պիտակները:
Առանձին դեպքերում, երբ պատվերի համար գործող ակցիայի շրջանակներում առաքման գումարը զեղչվել է կամ ծառայությունը մատուցվել է անվճար, վերադարձի պահին վերադարձման ենթակա գումարից գանձվում է առաքման գումարը՝ ըստ տվյալ տարածաշրջանի համար գործող առաքման վճարի հիմնական դրույքաչափի:
Դրամական փոխհատուցում
Որպես օրենք, փոխհատուցվող գումարը հետ է վերադարձվում գնորդին կանխիկ եղանակով։
Որոշ դեպքերում՝ գնորդի պահանջով, փոխհատուցվող գումարը հետ է վերադարձվում ըստ պատվերի ձևակերպման ժամանակ նշված վճարման եղանակի:
Եթե դրամային փոխհատուցումը կատարվում է ոչ պատշաճ որակի ապրանքների վերադարձի դեպքում, ապա փոխհատուցվող գումարից լրացուցիչ պահումներ չեն կատարվում։
Խնդրում ենք ուշադիր կարդալ պայմանները՝ հետագա հնարավոր թյուրըմբռնումներից խուսափելու համար։