1․ Ընդհանուր դրույթներ
1.1 Այս կայքում «ՖՈՐ ՔԱՐՍ» ՍՊԸ-ն (այսուհետ Վաճառող) ներկայացնում է իր կողմից վաճառվող ապրանքատեսակները, ինչը հանդիսանում է հրապարակային օֆերտա։
1․2 Սույն օֆերտայի պայմաններով օֆերտան ընդունած ֆիզիկական (չափահաս) կամ իրավաբանական ցանկացած անձ (այսուհետ Գնորդ) օֆերտան ընդունում է առանց որևիցե բացառությունների և/կամ առարկությունների:
1.3 Գնորդի կողմից ինչպես ինքնուրույն, այնպես էլ Վաճառողի կողմից Ապրանքի (օֆերտան ընդունած ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից www.4cars.am կայքում վաճառվող/առաջարկվող ցանկացած ապրանք և/կամ ապրանքներ) գնման Պատվեր (ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից www.4cars.am կայքում վաճառքի համար ներկայացված ցանկացած ապրանքի գնման դեպքում այն Գնորդին հասցնելու/առաքելու պահանջ) ձևակերպելը հանդիսանում է սույն պայմանագրի պայմանների ընդունման անհերքելի փաստ:
1.4 Վաճառողի մոտ պատվիրված Ապրանքի/Ապրանքների բացակայության կամ վնասված լինելու դեպքում, Վաճառողը իրավունք ունի ամբողջովին կամ մասնակի չեղարկել Գնորդի պատվերը, ինչի մասին Վաճառողը տեղեկացնելու է Գնորդին` պատվերում առկա գնորդի նշած կոնտակտներից որևիցե մեկի միջոցով:
2. Պայմանագրի առարկան
2.1 Վաճառողը գրանցված վավեր/գործող պատվերի հիման վրա փոխանցում է, իսկ Գնորդը պատվերը հաստատելուց հետո վճարում է և ստանում է պատվիրաված Ապրանքը, սույն պայմանագրի համաձայն:
2.2 Ապրանքի գինը սահմանվում է Վաճառողի կողմից միակողմանի (նախապես հրապարակված է www.4cars.am կայքում) կարգով և սահմանվում է Հայաստանի Հանրապետության դրամով, որը արտահայտում է Ապրանքի մեկ միավորի արժեքը/գինը:
2.3 Վաճառողը իրավունք ունի ցանկացած ժամանակ առանց ծանուցման փոփոխության ենթարկել առաջարկվող ապրանքների գինը:
2.4 Գնորդի կողմից ապրանքի գինը վճարվում է ամբողջությամբ (100%) և միանվագ: Գնորդը ապրանքի համար իր ընտրությամբ կարող է վճարել, ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ՝ ըստ կայքում առաջարկվող տարբերակների: Վճարման եղանակի վերաբերյալ իր ընտրության Գնորդը կատարում է նախապես պատվերի կատարման ընթանցքում:
Վճարման տարբերակներին կարող եք ծանոթանալ Վճարում բաժնում (պայմանագրի անբաժան մաս է)։
3. Մատակարարման ժամկետները և ապրանքի հանձնման-ընդունման կարգը
3.1 Մատակարարման ժամկետներին և պայմանները հրապարակված են Առաքում բաժնում (պայմանագրի անբաժան մաս է)։
4. Կողմերի իրավունքները և պարտականությունները
4.1 Վաճառողը պարտավորվում է
4.1.1 Սույն Պայմանագիրը կնքելու պահից կատարել Գնորդի հանդեպ իր ստանձնած պարտավորությունները՝ սույն Պայմանագրին և ՀՀ գործող օրենսդրությանը համաձայն:
4.1.2 Պատվիրված Ապրանքի Մատակարարման ժամկետների փոփոխության դեպքում հնարավորինս շուտ այդ մասին տեղեկացնել Գնորդին Պատվերի Մատակարարման պայմանների ամբողջական կամ մասնակի փոփոխության մասին՝ փոփոխված պայմանների մասով վերջինիս համաձայնությունը ձեռք բերելու համար: Վաճառողը կապ է հաստատուն Գնորդի հետ հեռախոսակապի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
4.2 Վաճառողը իրավունք ունի
4.2.1 Ցանկացած պահի միակողմանի փոխել սույն Պայմանագրի դրույթները, այդ թվում նաև Ապրանքի գինը, վճարման տեսակներն ու ժամկետները, Ապրանքի Մատակարարումը: Բոլոր փոփոխությունները ուժի մեջ են մտնում դրանք կայքում հրապարակելու պահից սկսած և դրանք (փոփոխությունները) հրապարակելու փաստը ապացույց է հանդիսանում, որ Գնորդը տեղեկացված է իրականացված փոփոխությունների մասին:
4.2.2 Ապրանքի որակի հետ կապված բողոքները չընդունել, եթե չեն պահպանվել Ապրանքի ապրանքային տեսքը, պահպանման պայմանները, սպառողական հատկանիշները և/կամ այն դեպքերում, երբ Ապրանքի թերությունները առաջացել են Գնորդի անփութության կամ արտադրողի կողմից սահմանված Ապրանքի շահագործման պայմանների խախտման հետևանքով կամ եթե թերությունները առաջացել են Ապրանքի վրա ցանկացած տեսակի արտաքին ներգործության հետևանքով:
4.2.3 Չմատակարարել պատվիրված Ապրանքը կամ արդեն մատակարարված/առաքված Ապրանքը հետ պահանջել Գնորդից, եթե դրա համար սահմանված գինը չի վճարվել կամ վճարվել է ոչ ամբողջական (ոչ պատշաճ):
4.3 Գնորդը պարտավոր է
4.3.1 Մինչև Պայմանագրի կնքումը, մանրամասն ծանոթանալ սույն Պայմանագրի բովանդակությանը և դրանով սահմանված պայմաններին, ինչպես նաև www.4cars.am կայքում վաճառվող Ապրանքների համար սահմանված գներին:
4.3.2 Վաճառողի կողմից Գնորդի հանդեպ իր ստանձնած պարտականությունները կատարելու նպատակով Գնորդը վաճառողի պահանջով Վաճառողին պարտավոր է ներկայացնել իր անձը հաստատող անհրաժեշտ փաստաթղթերը (և/կամ փաստաթուղթը), ինչպես նաև պատվիրված Ապրանքը մատակարարելու (առաքելու) համար հստակ և ճիշտ հասցե:
4.3.3 Վճարել պատվիրված Ապրանքի համար www.4cars.am կայքում նշված գինը՝ սույն Պայմանագրի պայմաններին համաձայն:
5. Ապրանքի կամ դրա համար վճարված գումարի վերադարձը
5.1 Կողմերի միջև Ապրանքի կամ Ապրանքի համար վճարված գումարի վերադարձի վերաբերյալ վեճի դեպքում Կողմերը ղեկավարվում են սույն Պայմանագրով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Սպառողների իրավունքների պաշտպանության» մասին Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Կառավարության «18 փետրվարի 2002 թվականի N 140» որոշումով, այլ նորմատիվ իրավական ակտերով, որոնք կարգավորում են Գնորդի և Վաճառողի միջև իրավահարաբերությունները:
5.2 Ամեն դեպքում Վաճառողը կարող է հրաժարվել հետ ընդունել, փոխանակել և չվերադարձնել վճարված գումարը և չընդունել վերադարձվող Ապրանքը, եթե պահպանված չեն Ապրանքի ապրանքային տեսքը, սպառողական հատկությունները կամ, եթե Ապրանքը ներկայացվել է վնասված վիճակում, ինչը հետևանք է արտաքին ներգործության: Միևնույն ժամանակ ապրանքը պետք է լինի նոր, ապրանքի վրա պետք է առկա լինեն պահպանիչ թաղանթները և չպարունակի (թե արտաքին տեսքով և թե իր ներքին պարունակությամբ և հատկություններով) օգտագործման հետքեր (ներառյալ, հիշողության պահոցում նկարներ, ցանկացած տեսակի էլեկտրոնային հաղորդագրություններ, նշումներ, հեռախոսային համարներ և ցանկացած այլ բնույթի տեղեկատվություն կամ ֆայլեր, որոնք Ապրանքի մեջ հայտնվել են շահագործման/օգտագործման հետևանքով): Ընդ որում անվնաս պետք է լինեն նաև Ապրանքի տարան և փաթեթավորումը: Սույն կետով սահմանված դրույթները տարածվում են նաև Ապրանքի (և/կամ ապրանքների) կոմպլեկտում պարունակվող տարրերի վրա:
5.3 Գնորդը իր պահանջները Վաճառողին ներկայացնում է գրավոր, որին տրվում է գրավոր պատասխան հնարավորինս սեղմ ժամկետներում աշխատանքային օրերի ընթացքում: Ընդ որում Գնորդի պահանջները ենթակա կլինեն քննարկման, եթե Գնորդը ներկայացնի Ապրանքը Վաճառողից գնելու փաստը հավաստող փաստաթուղթ (վճարման անդորրագիր):
5.4 Պայմանագրի այս կետի հետ կապված լրացուցիչ մանրամասները հրապարակված են Ետ վերադարձ և փոխանակում բաժնում (պայմանագրի անբաժան մաս է)։
6. Վեճերի լուծման կարգը
6.1 Կողմերի միջև վեճի առաջացման դեպքում վեճը պետք է լուծվի բանակցությունների միջոցով, իսկ այն դեպքերում, երբ բանակցությունների արդյունքում վեճը չլուծվի, ապա Կողմերը կարող են դիմել դատարան՝ վեճը լուծելու համար: Վեճերի լուծումը հանձնվելու է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող դատարաններին:
7. Ֆորս-մաժոր/անհաղթահարելի ուժի ազդեցություն
7.1 Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են՝ երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքների դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը՝ այդ մասին նախապես գրավոր տեղյակ պահելով մյուս կողմին:
8. Գաղտնիություն և անձնական տվյալների պաշտպանւթյուն
8.1 www.4cars.am կայքում Պատվերը ձևակերպելու ժամանակ Գնորդը իր մասին տրամադրում է հետևյալ տեղեկատվությունը՝ անուն, ազգանուն, հեռախոսի համար, էլեկտրոնային հասցե, հաշվառման հասցե, փաստացի բնակության հասցե (եթե հաշվառման հասցեն տարբերվում է բնակության հասցեից), որտեղ պետք է մատակարարվի պատվիրված Ապրանքը
8.2 Վաճառողը օգտագործում է Գնորդից ստացված տեղեկատվությունը՝ Գնորդի հանդեպ ձեռք բերված իր պարտականությունները կարատելու համար:
8.3 Վաճառողը պարտավորվում է չհրապարակել Գնորդից ստացված տվյալները բացառությամբ սույն Պայմանագրով և օրենքով սահմանված դեպքերի: Վաճառողը կարող է նման տվյալները փոխանցել գործակալներին և երրորդ անձանց, ովքեր գործում են Վաճառողի հետ պայմանագրի հիման վրա՝ Գնորդի հանդեպ ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով, ինչի համար Գնորդը սույնով տալիս է իր անվերապահ համաձայնությունը:
8.4 Պայմանագրի այս կետի հետ կապված լրացուցիչ մանրամասները հրապարակված են Տվյալների գաղտնիություն բաժնում (պայմանագրի անբաժան մաս է)։
8.5 Ընդունելով սույն օֆերտան՝ Գնորդը տալիս է իր թույլտվությունը և համաձայնությունը առ այն, որ «ՖՈՐ ՔԱՐՍ» ՍՊԸ-ն մշակի իր անձնական տվյալները, այդ թվում նաև անունը, ազգանունը, բոլոր տրամադրված հասցեները, հեռախոսահամարները, էլեկտրոնային հասցեները, իրականացնի անձնական տվյալների հավաքագրում, համակարգում, կուտակում, պահպանում, ճշգրտում (թարմացում, փոփոխում), օգտագործում, ոչնչացում, ինչպես նաև դրանք փոխանցել ենթագործակալներին՝ դրանց հետագայում վերամշակման համար, ներառյալ անձնական տվյալների հավաքագրում, համակարգում, կուտակում, պահպանում, ներառյալ անձնական տվյալների հավաքագրում, համակարգում, կուտակում, պահում ճշգրտում (թարմացում, փոփոխում), օգտագործում, ոչնչացում ծառայության որակը բարելավելուն ուղղված ուսումնասիրությունների իրականցման, մարկետինգային ծրագրերի իրագործման, վիճակագրական հարցումների, ինչպես նաև շուկայում իր ծառայությունների առաջ խախացման համար Գնորդի հետ կապի տարբեր միջոցներով ուղղակի կապ հաստատելով, ներառյալ փոստային հղում, էլեկտրոնային փոստ, հեռախոսահամարներ, ֆաքսի կապ, ինտերնետ ցանց, սակայն և չսահմանափակվելով դրանցով, Գնորդը տալիս է իր համաձայնությունը և թույլտվությունը առ այն, որ «ՖՈՐ ՔԱՐՍ» ՍՊԸ-ն և նրա ենթագործակալները մշակեն Գնորդի՝ իր անձնական տվյալները ավտոմատացված տվյալների բազայի միջոցով, ինչպես նաև այլ համակարգչային միջոցներով, որոնք մշակվել են «ՖՈՐ ՔԱՐՍ» ՍՊԸ-ի կողմից կամ վերջինիս հանձնարարության հիման վրա: