Ապրանքագետ-առաքիչներն առաքում են ամեն օր` ժամը 19:00-24:00 (մենք առաքում ենք այն ժամերին, երբ դուք չեք աշխատում)։
Առաքման օրն ու ժամը անպայման համաձայնեցվում է Ձեզ հետ։ Պատվիրելուց հետու մենք անպայման կկապվենք Ձեզ հետ նույն օրվա ընթացքում։
Առաքման արժեք
Առաքման արժեքը կախված է ընտրված ապրանքի արժեքից, առաքման վայրից։
Առաքումը կարող է լինել նաև անվճար։ Առաքման արժեքի հաշվարկը կատարվում է ավտոմատ կերպով՝ պատվերը գրանցելու ժամանակ։
Եթե Ձեր առաքման հասցեն կամ գնվող ապրանքի արժեքը չի բավարարում անվճար առաքման պայմաններին, ապա առաքման արժեքը կհաշվարկվի ըստ ստորև ներկայացված գնացուցակի:
Եթե առաքված ապրանքը Ձեզ դուր չի գալիս և ցանկանում եք ետ վերադարձնել սուբյեկտիվ պատճառներով, ապա միայն հարկավոր է վճարել առաքման գումարը՝ անկախ պատվերի գումարի չափից։ Անվճար առաքման տարբերակով պատվերից հրաժարվելու դեպքում պետք է վճարել առաքման գումարը համաձայն ստորև ներկայացված գնացուցակի։
Առաքման պայմաններ
Ուշադրություն. այն ապրանքները, որոնք հնարավոր չէ ավելացնել զամբյուղում, առկա չեն։ Կարող եք կապ հաստատեք մեզ հետ, և մենք հնարավորինս սեղմ ժամկետներում կներմուծենք այն ապրանքը, որը տվյալ պահին առկա չէ մեր պահեստում։
Եթե չգտնեք Ձեր բնակավայրը մեր կողմից ներկայացված ցանկում, ապա կարող եք ընտրել ինքնատեղափոխում տարբերակը (նշանակում է, որ, ցավոք, մենք դեռ չունենք առաքում այդ բնակավայր, և դուք ինքներդ պետք է գաք ապրանքի ետևից) կամ փոստային առաքման տարբերակը։
Մի քանի տարբեր հասցեներով պատվերը ստանալու համար, խնդրում ենք ձևակերպել տարբեր պատվերներ: Մեզ մոտ մեկ պատվերը առաքվում է մեկ հասցեով:
Եթե արդեն ձևակերպել եք պատվեր և դրանից հետո ցանկանում եք այլ ապրանքներ ևս պատվիրել, ապա պետք է ձևակերպել նոր պատվեր կամ կապվել մեզ հետ և խնդրել օպերատորին ավելացնել անհրաժեշտ ապրանքը Ձեր պատվերին:
Խցանում, վթար և այլ անկանխատեսելի դեպքերում հնարավոր է առաքման ուշացում պայմանավորված ժամից։ Այդ դեպքում մենք անպայման Ձեզ կտեղեկացնենք առաքման ժամի փոփոխության մասին։
ՓՈՐ ՔԱՐՍ ընկերությունը պատասխանատվություն չի կրում այն պատվերների համար, որոնք հնարավոր չեն եղել իրականացնել հասցեի անճշտության կամ ստացողի՝ հեռախոսազանգերին չպատասխանելու պատճառով։
Հարգելի’ հաճախորդներ, առաքումը պատշաճ և ժամանակին իրականացնելու համար խնդրում ենք ուշադիր լրացնել բոլոր դաշտերը, հարցերի դեպքում՝ գրել կամ զանգահարել։