Ինտերնետում Դուք կարող եք հանդիպել ELM327-ի բազմաթիվ տարբեր մոդելներ, բայց դրանք տարբերվում են ոչ միայն արտաքինից, որքան էլ Ձեզ հավաստիացնեն: Հիմնական տարբերությունը որակն է: Շատ արտադրողներ խնայում են նյութի և բաղադրիչների հաշվին: Արդյունքում, Դուք կարող եք ստանալ անորակ սարք, որն անընդհատ անջատվելու է մեքենայից, կամ նույնիսկ ընդհանրապես չի միանալու: Մեր ադապտերները բարձրորակ են ինչպես հավաքման, այնպես էլ բաղադրիչների առումով: Դրանք ամուր են և կայուն աշխատում են մեքենաների հետ: Յուրաքանչյուր խմբաքանակ մենք ինքներս ենք գնում հենց գործարանից, այնուհետև մեր ներկայացուցիչն այն ուղարկում է Հայաստան: Եղեք զգոն. հանդիպում են նաև կեղծիքներ, որոնք արտաքինից առանձնապես չեն տարբերվում բարձրորակ օրիգինալներից:
Բայց ինչպե՞ս խուսափել կեղծիքից և չգնել ցածրորակ սարք.
- Առաջին հերթին հրաժարվեք Չինաստանից (AliExpress֊ով, eBay֊ով և այլ եղանակներով) ներկրված ապրանքներից: Սա վիճակախաղի նման է. գուցե Ձեր բախտը բերի և Դուք ստանաք բարձրորակ ադապտեր: Բայց նման արդյունքի հավանականությունը 30% -ից բարձր չէ, հատկապես, եթե Դուք ընտրելիս հիմնականում առաջնորդվում եք ցածր գնով: Սպասել մեկուկես ամիս և արդյուքնում ձեռք բերել անորակ ադապտեր. ցավալի է, այնպես չէ՞:

- Սկզբունքը նման է 1-ին կետին, բայց վերաբերում է Հայաստանում միայն տարաբնույթ կայքերում և էջերում (Facebook կամ Instagram, List.am և այլն) անհատ վաճառողներին, ոչ մասնագիտացված խանութներին: Նրանք առաջնորդվում են «որքան էժան, այնքան լավ» սկզբունքով և գնում են վերավաճառքի համար ամենաէժան ապրանքները: Բարձրորակ սարքավորումներ վաճառողը հնարավորություն չունի վաճառել այն կես գնով, քանի որ լավ տեխնիկայի գնման գները շատ ավելի բարձր են, քան ցածրորակներինը: «3 USD»-ով ադապտերները կարող են վաճառվել միայն այն անձի կողմից, ով դրանք գնել է «2 USD»-ով Հետևանքը լինում է այն, որ Դուք ստանում էժանագին ֆեյք (անգլերենից fake – կեղծիք):
- Ինչպես ասում էր Հոնկոնգում մեր ընկերության ներկայացուցիչ Ալիցե Կանգը, «հարավային չինացիները խորամանկ չինացիներն են»: Շատերին հայտնի չէ, բայց ամբողջ սարքավորումների 99% -ը հավաքվում է Չինաստանի հարավային մասում: Բայց հենց այնտեղ էլ նաև կեղծիքներն են արվում: Քչերը կարող են իրենց թույլ տալ ունենալ իրենց ներկայացուցչին Չինաստանում և աշխատում են միջնորդների միջոցով կամ առանց: Միջնորդը կարող է ձեռք բերել նմուշի համար բարձրորակ սարքավորումներ, իսկ ըստ պայմանագրի, հետագայում արդեն էժանագին կեղծիքներ մատակարարել: Շատերը նայելով ցուցադրված նմուշներին, համոզվում են, որ դրանք բարձրորակ են ու օրիգինալ, պատվիրում են մի քանի հարյուր ադապտեր և ստանում են կեղծիքներ, որոնք էլ հենց սկսում են վաճառել: Դա բացառված է մեր ընկերությունում. մենք Չինաստանում ունենք մեր ներկայացուցիչը:
Այսպիսով, ինչպես տարբերել կեղծը նախքան գնելը: Ավաղ, ոչ մի կերպ: Այս հարցը վստահեք մասնագետներին: