40%

Դիագնոստիկայի ադապտեր Viecar VP005 Bluetooth 5.0

15 000AMD

Viecar VP005 Bluetooth 5.0-ն ուղղակի ELM327 ադապտեր չէ. ավելին է, քան պատկերացնում եք։ Այն օժտված է բազմազան առավելություններով՝ արագ է, հուսալի, բարձրորակ, ունի նոր ծրագրային տարբերակ (ELM327 v2.2), ստաբիլություն աշխատանքում։

 

Կոդ՝ 3410 Կատեգորիա՝

Ապրանքի նկարագրություն

Viecar VP005 ադապտերն աշխատում է ELM327 ադապտերների համար նախատեսված բոլոր ծրագրերով։ Բացի այդ, այն ունի հատուկ ծրագիր՝ Viecar, որն աշխատում է միայն այս ապրանքանիշի դիագնոստիկայի ադապտերների հետ։

Viecar VP005 ELM 327 V2

Viecar գործարանային ծրագրի արժեքը ներառված է այս ադապտերի արժեքի մեջ, ուստի այն հնարավոր է ներբեռնել անվճար։ Ծրագրի ֆունկցիոնալ հնարավորությունները բավականին լայն են՝ աշխատում է որպես ցուցիչների վահանակ, HUD պրոյեկտոր և այլն, ինչպես նաև աշխատում է որպես բորտ համակարգիչ և ձայնային ծանուցմամբ զգուշացնում է արտակարգ իրավիճակների ժամանակ։

Viecar VP005 Bluetooth 5.0 ադապտերի հատկանիշներ․

  • Համատեղելի է 1996թ֊ից հետո արտադրված ավտոմեքենաների մեծ մասի հետ
  • Հուսալի է, գերհզոր և ունի պաշտպանություն հոսանքի բարձր լարումից՝ 9-36V
  • Աշխատանքային ռեժիմում ծախսում է 40mA էներգիա
  • Սպասման ռեժիմում օգտագործում է ընդամենը 5mA էներգիա (չի կարճացնում մեքենայի մարտկոցի պիտանելիության ժամկետը)
  • Աշխատում է IOS, Android և Windows օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի հետ

Այս ադապտերը թույլ է տալիս դիտել հետևյալ պարամետրերը`

Viecar VP005 Functions

  • Check Engine խնդիրներ (հայտնաբերել, ջնջել)
  • Հակասառեցնող հեղուկի ջերմաստիճան
  • Շարժիչի պտույտներ (պտույտ/րոպե)
  • Թթվածնի ցուցչի տվյալներ
  • Ավտոմեքենայի ընթացքի արագություն
  • Օդի ճնշում
  • Օդի ջերմաստիճան
  • Օդի ծախս
  • Պարամետրերի գրաֆիկական տեսքով արտացոլում
  • ․․․ և այլ բազմազան պարամետրեր։

Viecar VP005 ֊ում ներառված են (протоколы адаптера)`

  • SAE J1850 PWM (41.6 Kbaud)
  • SAE J1850 VPW (10.4 Kbaud)
  • ISO 9141-2 (5 baud init, 10.4 Kbaud)
  • ISO 14230-4 KWP (5 baud init, 10.4 Kbaud)
  • ISO 14230-4 KWP (fast init, 10.4 Kbaud)
  • ISO 15765-4 CAN (11bit ID, 500 Kbaud)
  • ISO 15765-4 CAN (29bit ID, 500 Kbaud)
  • ISO 15765-4 CAN (11bit ID, 2500 Kbaud)
  • ISO 15765-4 CAN (29bit ID, 250 Kbaud)

Գործարանային Viecar ծրագիրը ներբեռնելու համար սկանավորեք ստորև տեղադրված QR կոդը։

viecar software qr

Դուք կստանաք

  1. Դիագնոստիկայի ադապտեր Viecar VP005 Bluetooth 5.0
  2. Գործարանային Viecar ծրագիր (ունի անգլերեն ինտերֆեյս և աշխատում է միայն Viecar ապրանքանիշի ադապտերների հետ)
  3. Oգտագործման հրահանգներ

Տեխնիկական բնութագիր

Քաշ 0,11 կգ
Չափսեր 14 × 9 × 3 սմ
Արտադրող

Ծրագրային տարբերակ

Համատեղելի ՕՀ

, ,

Տվյալների փոխանակում

Էկրան

Առկա չէ

Ինտերֆեյսի լեզու

Ռուսերեն, Անգլերեն

Սերտիֆիկատ

Պրոցեսոր

Հոսանք (վ)

9-36V