24%

Դիագնոստիկայի ադապտեր Vgate VLinker MC Bluetooth 4.0

Original price was: 50 000AMD.Current price is: 38 000AMD.

Vgate VLinker MC սովորական ադապտեր չէ՝ ավելին է, քան վաղուց հայտնի ELM327 ու ELM329 ադապտերները միասին վերցրած։ Այն Vgate արտադրողի նոր մոդելն է՝ համալրված v2.2 ծրագրային տարբերակով։ Այս ադապտերն աշխատում է IOS, Android և Windows օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի հետ:

Առկա չէ

Կոդ՝ 3321 Կատեգորիա՝ ,

Ապրանքի նկարագրություն

Vgate VLinker MC-ում ներառված են ELM327 ադապտերներում հանդիպող բոլոր արձանագրությունները (протоколы)։ Բացի այդ, այն նաև պարունակում է ELM329-ում առկա բոլոր արձանագրությունները, STN ձևաչափի արձանագրություններ, GMLAN Single Wire CAN (for GMW3089) և Ford Medium Speed CAN (MS CAN) արձանագրություններ։

Այս ադապտերը հավաքվում է նորագույն պրոցեսորի հիման վրա, օժտված է էներգիայի խնայողության բազմաթիվ ռեժիմներով. 5 եղանակով կարող է անցնել սպասման ռեժիմի։ Սպասման ռեժիմում այն 2mA-ից քիչ էներգիա է ծախսում, օգտագործման ընթացքում՝ 30mA-ից քիչ։ Կես ժամ չօգտագործելուց հետո ավտոմատ կերպով անջատվում է, իսկ անհրաժեշտության դեպքում հնարավոր է միացնել իր վրայի կոճակի միջոցով։

VLinker-MC

Vgate VLinker MC-ում արագացված է տվյալների մշակման և փոխանակման տևողությունը, ավելացված է ներքին հիշողությունը, որի շնորհիվ այս ադապտերը կարող է մշակել անհամեմատ մեծ տվյալների բազա, քան ցանկացած այլ ELM ադապտեր։ Vgate VLinker MC-ի ծրագրային տարբերակը հնարավոր է թարմացնել։

Vgate VLinker MC-ն աշխատում է նաև BimmerCode հավելվածով, որը նախատեսված է BMW, Mini կամ Toyota Supra մեքենաների համար։ Ծրագրի մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Այս ադապտերը թույլ է տալիս դիտել հետևյալ պարամետրերը`

  • Check Engine խնդիրներ (հայտնաբերել, ջնջել)
  • Հակասառեցնող հեղուկի ջերմաստիճան
  • Շարժիչի պտույտներ (պտույտ/րոպե)
  • Թթվածնի ցուցչի տվյալներ
  • Ավտոմեքենայի ընթացքի արագություն
  • Օդի ճնշում
  • Օդի ջերմաստիճան
  • Օդի ծախս
  • Պարամետրերի գրաֆիկական տեսքով արտացոլում
  • ․․․ և այլ բազմազան պարամետրեր։

Vgate VLinker MC֊ի հետ աշխատող ծրագրերի ցանկը շատ հարուստ է՝

  • լիովին համատեղելի է ELM ադապտերների հետ աշխատող ծրագրերի հետ (ELM’s AT command set)
  • լիովին համատեղելի է STN -ների ST հրամանով աշխատող ծրագրերի հետ (STN’s ST command set)
  • ընդլայնված 7 AT հրամաններ՝ HS-CAN, MS-CAN, SW-CAN համար
  • 39 VT մակրո հրամաններ, որոնցից որոշ ցուցումներ համարժեք են AT և ST մի քանի հրահանգներին՝ պարզեցնելով հաղորդակցության քայլերը

VLinker-APP

Vgate VLinker MC֊ում ներառված են (протоколы адаптера)`

  • 15 ELM ձևաչափի արձանագրություններ (протоколы)
  • 23 STN ձևաչափի արձանագրություններ (протоколы)
  • Մինչև 64 օգտագործվող արձանագրություններ (протоколы)
  • SAE J1850 PWM
  • SAE J1850 VPW
  • ISO9141-2
  • ISO14230-4 KWP
  • ISO15765-4 CAN
  • SAE J1939 CAN
  • ISO 11898 (raw CAN)
  • GMLAN Single Wire CAN (for GMW3089)
  • Ford Medium Speed CAN (MS CAN)

Համեմատության աղյուսակ Vgate VLinker MC-ի և iCarPro, obdLinker, ELM327 v2.2, ELM329 v2.2 ադապտերների միջև․

Comparison-table-VLinker-MC

Դուք կստանաք

  1. Դիագնոստիկայի ադապտեր Vgate VLinker MC Bluetooth 4.0
  2. Oգտագործման հրահանգներ

Տեխնիկական բնութագիր

Քաշ 0,095 կգ
Չափսեր 5,2 × 4,6 × 2,3 սմ
Արտադրող

Ծրագրային տարբերակ

,

Համատեղելի ՕՀ

, ,

Տվյալների փոխանակում

Էկրան

Առկա չէ

Ինտերֆեյսի լեզու

Ռուսերեն, Անգլերեն

Հոսանք (վ)

8-18V