Ապրանքի նկարագրություն
Vgate VLinker FD+ -ում ներառված են ELM327 ադապտերներում հանդիպող բոլոր արձանագրությունները (протоколы)։ Բացի այդ, այն նաև պարունակում է ELM329-ում առկա բոլոր արձանագրությունները, STN ձևաչափի արձանագրություններ, GMLAN Single Wire CAN (for GMW3089) և Ford Medium Speed CAN (MS CAN) արձանագրություններ։
Այս ադապտերը հավաքվում է նորագույն պրոցեսորի հիման վրա, օժտված է էներգիայի խնայողության բազմաթիվ ռեժիմներով. 5 եղանակով կարող է անցնել սպասման ռեժիմի։ Սպասման ռեժիմում այն 2mA-ից քիչ էներգիա է ծախսում, օգտագործման ընթացքում՝ 30mA-ից քիչ։ Կես ժամ չօգտագործելուց հետո ավտոմատ կերպով անջատվում է, իսկ անհրաժեշտության դեպքում հնարավոր է միացնել իր վրայի կոճակի միջոցով։
Vgate VLinker FD+-ում արագացված է տվյալների մշակման և փոխանակման տևողությունը, ավելացված է ներքին հիշողությունը, որի շնորհիվ այս ադապտերը կարող է մշակել անհամեմատ մեծ տվյալների բազա, քան ցանկացած այլ ELM ադապտեր։
Vgate VLinker FD+-ն աշխատում է FORScan հավելվածով, որը նախատեսված է Ford, Mazda, Mercury 7 Lincoln մեքենաների համար։
Այս ադապտերը թույլ է տալիս դիտել հետևյալ պարամետրերը`

- Check Engine խնդիրներ (հայտնաբերել, ջնջել)
- Հակասառեցնող հեղուկի ջերմաստիճան
- Շարժիչի պտույտներ (պտույտ/րոպե)
- Թթվածնի ցուցչի տվյալներ
- Ավտոմեքենայի ընթացքի արագություն
- Օդի ճնշում
- Օդի ջերմաստիճան
- Օդի ծախս
- Պարամետրերի գրաֆիկական տեսքով արտացոլում
- ․․․ և այլ բազմազան պարամետրեր։
Vgate VLinker FD+ հատուկ հարմարեցված է FORScan ծրագրով աշխատելու համար՝

Ինչպես նաև՝
- լիովին համատեղելի է ELM ադապտերների հետ աշխատող ծրագրերի հետ (ELM’s AT command set)
- լիովին համատեղելի է STN -ների ST հրամանով աշխատող ծրագրերի հետ (STN’s ST command set)
- ընդլայնված 7 AT հրամաններ՝ HS-CAN, MS-CAN, SW-CAN համար
- 39 VT մակրո հրամաններ, որոնցից որոշ ցուցումներ համարժեք են AT և ST մի քանի հրահանգներին՝ պարզեցնելով հաղորդակցության քայլերը
Vgate VLinker FD+ ֊ում ներառված են (протоколы адаптера)`

- 15 ELM ձևաչափի արձանագրություններ (протоколы)
- 23 STN ձևաչափի արձանագրություններ (протоколы)
- Մինչև 64 օգտագործվող արձանագրություններ (протоколы)
- SAE J1850 PWM
- SAE J1850 VPW
- ISO9141-2
- ISO14230-4 KWP
- ISO15765-4 CAN
- SAE J1939 CAN
- ISO 11898 (raw CAN)
- GMLAN Single Wire CAN (for GMW3089)
- Ford Medium Speed CAN (MS CAN)
Համեմատության աղյուսակ Vgate VLinker FD+ -ի և iCarPro, obdLinker, ELM327 v2.2, ELM329 v2.2 ադապտերների միջև․

Դուք կստանաք
- Դիագնոստիկայի ադապտեր Vgate VLinker FD+ Bluetooth 4.0
- Oգտագործման հրահանգներ








