Ապրանքի նկարագրություն
Yoelbaer YB68 – անլար համակարգ, որը չափում է անվադողերում օդի ճնշումը և ջերմաստիճանը։ Սնուցում ստանում է արևային մարտկոցներով։ YB68 մոդելը արտաքին սենսորներով տարբերակն է, որի սենսորները ամրացվում են ավտոմեքենայի անվադողերի դրսից։
Սենսորները փոխանցում են ճնշման և ջերմաստիճանի տվյալներ ինդիկատորին, որը տեղադրվում է ավտոմեքենայի սրահում։ Ճնշման և ջերմաստիճանի տվյալներ փոխանցվում են իրական ժամանակում․ տվյալների կորուստ չի լինում։ Եթե գրանցվում է շեղում նորմայից, սարքը ժամանակին տեղեկացնում է Ձեզ դրա մասին։
LCD էկրանով անլար ինդիկատորը աշխատում է արևային մարտկոցով։ Էկրանին արտացոլվում են միանգամից 4 սենսորներից ստացված տվյալները։
Հիմնական հատկանիշներ
- LCD էկրանով ինդիկատոր՝ արևային էներգիայով լիցքավորվող (հնարավոր է լիցքավորել նաև miniUSB լարով)
- Միանգամից տեղեկացնում է ճնշման և ջերմաստիճանի նորմալ ցուցանիշից շեղման մասին՝ ձայնային ազդանշանով և էկրանին ցուցադրելով
- Անվադողերին դրսից ամրացվող սենսորներ (հնարավոր է հետագայում փոխարինել ներսից ամրացվող սենսորներով)
- Հնարավոր է փոփոխել ցուցանիշների (ճնշում և ջերմաստիճան) նորմայի մինիմալ և մաքսիմալ արժեքները
Դուք կստանաք
- LCD էկրանով անլար ինդիկատոր
- 4 հատ արտաքին սենսոր
- Տեղադրելու գործիքներ
- Oգտագործման հրահանգներ