Անվադողերում օդի ճնշաչափ Yoelbaer YB168

24 900AMD

Ավտոմեքենայի անվադողերում օդի ճնշումը չափելու անլար սարք՝ արևային էներգիայով սնվող։ Yoelbaer YB168 մոդելը անվադողերի ներսից ամրացվող սենսորներով տարբերակն է, ի տարբերություն Yoelbaer YB68 մեդելի, որի սենսորները ամրացվում են ավտոմեքենայի անվադողերի դրսից։ Այս երկու մոդելների մեջ միակ տարբերությունը դա է։

Առկա չէ

Կոդ՝ 1881 Կատեգորիա՝

Ապրանքի նկարագրություն

Yoelbaer YB168 – անլար համակարգ, որը չափում է անվադողերում օդի ճնշումը և ջերմաստիճանը։ Սնուցում ստանում է արևային մարտկոցներով։ YB168 մոդելը ներքին սենսորներով տարբերակն է, որի սենսորները ամրացվում են ավտոմեքենայի անվադողերի ներսից։

Սենսորները փոխանցում են ճնշման և ջերմաստիճանի տվյալներ ինդիկատորին, որը տեղադրվում է ավտոմեքենայի սրահում։ Ճնշման և ջերմաստիճանի տվյալներ փոխանցվում են իրական ժամանակում․ տվյալների կորուստ չի լինում։ Եթե գրանցվում է շեղում նորմայից, սարքը ժամանակին տեղեկացնում է Ձեզ դրա մասին։

LCD էկրանով անլար ինդիկատորը աշխատում է արևային մարտկոցով։ Էկրանին արտացոլվում են միանգամից 4 սենսորներից ստացված տվյալները։

Հիմնական հատկանիշներ

  • LCD էկրանով ինդիկատոր՝ արևային էներգիայով լիցքավորվող (հնարավոր է լիցքավորել նաև miniUSB լարով)
  • Միանգամից տեղեկացնում է ճնշման և ջերմաստիճանի նորմալ ցուցանիշից շեղման մասին՝ ձայնային ազդանշանով և էկրանին ցուցադրելով
  • Անվադողերի ներսից ամրացվող սենսորներ (հնարավոր է հետագայում փոխարինել դրսից ամրացվող սենսորներով)
  • Հնարավոր է փոփոխել ցուցանիշների (ճնշում և ջերմաստիճան) նորմայի մինիմալ և մաքսիմալ արժեքները

Դուք կստանաք

  1. LCD էկրանով անլար ինդիկատոր
  2. 4 հատ ներքին սենսոր
  3. Տեղադրելու գործիքներ
  4. Oգտագործման հրահանգներ

Տեխնիկական բնութագիր

Քաշ 0,415 կգ
Չափսեր 18 × 14 × 6 սմ
Արտադրող

Սենսորներ

Էկրան

Առկա է

Մարտկոց

3.7-5v

Ճնշման միջակայք

0-7 Bar

Ջրակայունության ստանդարտ

IP67

Աշխատանքային ջերմաստիճան

-30℃ ~ 85℃