Ապրանքի նկարագրություն
Դիագնոստիկայի և ծրագրավորման Openport 2.0-ն ունիվերսալ սարք է 2-ը 1-ում՝ դիագնոստիկայի և չիպ-թյունինգի համար։ Այն աշխատում է մի շարք ծրագրերի հետ․
- CombiLoader
- ChipLoader 2
- MultiFlasher
- MMC Flasher
- PCM Flash
- OpenBox
- Openport
- BitBox
- Toyota Techstream
- OpenDiag PRO և այլն
Այս սարքը Tactrix սարքի բարձրորակ կրկնօրինակն է, բայց մի քանի անգամ մատչելի է։ Այն հավաքված է ճիշտ միկրոսխեմաների հիմքի վրա, որի շնորհիվ այս սարքը ոչնչով չի զիջում Tactrix սարքին։
Կոմպլեկտում ներառված է CD սկավառակ հետևյալ ծրագրերով․
- Toyota Techstream – դիլերային ծրագիր Toyota և Lexus ավտոմեքենաների համար
- ECUflash – ծրագիր Subaru և Mitsubishi ավտոմեքենաների ծրագրավորման համար
- SDD – դիլերային ծրագիր Land Rover և Jaguar ավտոմեքենաների համար
Ադապտերի հնարավորությունները`
- Կառավարման բլոկի դիագնոստիկա
- Էլեկտրոնային բլոկի ծրագրավորում
- Հավաքված է ARM պրոցեսորի հիմքի վրա (72Mhz 32-bit)
- Սնուցվում է OBDII-ից կամ AUX 2.5 մմ միակցիչից
Ադապտերում ներառված արձանագրություններ (протоколы адаптера)`
- ISO15765 CAN
- SAE J2534
- ISO9141 K-Line
- ISO14230 KWP2000
- SAE J1850 PWM և VPW
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Քանի որ այս սարքը Tactrix Openport 2.0 սարքի կրկնօրինակն է, ծրագրային հավելումները պետք է համակարգչում տեղադրել կոմպլեկտում առկա CD սկավառակից։ Սարքը օգտագործելուց առաջ պետք է անջատել ինտերնետ կապը՝ սարքի արգելափակվելուց խուսափելու համար։
Դուք կստանաք
- Դիագնոստիկայի և ծրագրավորման սարք Openport 2.0
- USB լար համակարգչի հետ միացնելու համար
- CD սկավառակ, որում ներառված են անհրաժեշտ ծրագրերը