Ապրանքի նկարագրություն
Ծրագրավորման սարք Kess V2-ը նախատեսված է բազմաթիվ ավտոմեքենաների չիպ-թյունինգի համար։ Այս սարքով հնարավոր է ծրագրավորել մեքենայի էլեկտրոնային բլոկը՝ միանալով թե՛ OBD2 միակցիչով, թե՛ անմիջապես էլեկտրոնային բլոկի կոնտակտներով։
Kess V2-ով կարող է աշխատել անգամ սկսնակը՝ վախ չունենալով, որ սխալ գործողությունների արդյունքում կվնասի մեքենայի էլեկտրոնային բլոկը։ Ծրագիրը իրական ժամանակի ռեժիմում չափում է հոսանքի հզորությունը և չի թույլատրում շարունակել գործողությունը, եթե գրանցում է ռիսկ, որ ծրագրավորման գործընթացը կարող է կիսատ մնալ։ Բացի այդ, Kess V2-ը պահում է մեքենայի գործարանային ծրագրի կրկնօրինակը և խնդիրներ առաջանալու դեպքում տալիս է հնարավորություն ամբողջությամբ վերականգնել հին ծրագիրը։
Այս սարքը մեքենայի էլեկտրոնային բլոկի ծրագրավորման քանակային սահմանափակումներ չունի։ Ծրագրում առկա են ավտոմեքենաների համար բոլոր արձանագրությունները (протоколы), այդ թվում Toyota Denso և բեռնատար ավտոմեքենաների համար։
Ավտոմեքենաների ցանկը, որոնց հետ աշխատում է այս ադապտերը կարող եք ծանոթանալ այստեղ։
Ի՞նչ առավելություններ ունի Kess V2 V5.017-ը V4․036-ի համեմատ
- V5.017-ում ավելացվել է 140 նոր արձանագրություն (протокол)
- Ավելացվել է ավելի քան 700 նոր մեքենա՝ սեդան, բեռնատար, մոտոցիկլետ, ջրային մոտոցիկլետ, տրակտոր
- Աշխատում է 12վ․ և 24վ․ հոսանքով
- Շտկվել են հին տարբերակում առկա բոլոր խնդիրները
- Այլևս կարիք չկա անջատել ինտերնետ կապը սարքը օգտագործելու ժամանակ
Դուք կստանաք
- Ծրագրավորման սարք Kess Master V2 V5.017 V2.53
- USB լար համակարգչի հետ միացնելու համար
- Ադապտերների, լարերի և փոխարկիչների կոմպլեկտ (տե’ս նկարում)
- CD սկավառակ, որում ներառված են անհրաժեշտ ծրագրերը
- Հոսանքի սնուցման ադապտեր