Ապրանքի նկարագրություն
HUD (head up display) X5 մոնիտորի միջոցով մեքենայի դիմապակուն արտացոլվում են տվյալներ մեքենայի ընթացքի արագության, շարժիչի պտույտների, հակասառեցնող հեղուկի ջերմաստիճանի և մարտկոցի լարման մասին։ Այս սարքը վարորդի համար լավ օգնական է, որի միջոցով առաջին անհրաժեշտության ինֆորմացիան միշտ կլինի աչքի առաջ։
Այս պրոյեկտորը միանում է մեքենայի OBD2 միակցիչից, որի շնորհիվ այն կարող է աշխատել 1996թ-ից արտադրված ավտոմեքենաների հետ։
Արտացոլվող տվյալներ՝
- Մեքենայի արագություն
- Շարժիչի պտույտներ
- Հակասառեցնող հեղուկի ջերմաստիճան
- Մարտկոցի լիցքավորման լարում
Սարքի հնարավորություններ՝
- Զգուշացում արագության գերազանցման, հակասառեցնող հեղուկի ջերմաստիճանի չափից բարձր լինելու, մարտկոցում ցածր լարման դեպքում
- Մոնիտորի լույսի ուժեղության ավտոմատ (ունի լույսի սենսոր) և ձեռքով կարգավորում
- Սարքը միանում է ավտոմատ կերպով մեքենայի գործարկման ժամանակ
- Ունի անջատիչ՝ սարքը ձեռքով միացնելու կամ անջատելու համար
Դուք կստանաք
- HUD մոնիտոր X5
- Պաշտպանիչ տակդիր
- OBD2-ից միացման լար
- Անդրադարձման թաղանթ
- Միացման հրահանգներ